211652_close_icon
views-count3395 դիտում article-date 18:09 16-06-2014

27-ամյա ուկրաինուհին «Երևան Մոլ»-ից փորձել է հագուստներ գողանալ

Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Գաննա Ալեքսանդրի Սոլույանովանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 34/1 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Փրոռիփեյլ» ՓԲԸ-ին պատկանող «Փուլ ընդ Բիեր» խանութ-սրահից վերցրել է մի քանի հագուստներ և մտնելով հանդերձարան՝ փորձելու ընթացքում ձեռքով հեռացրել է դրանցից երեքի անվտանգության սարքերը, դրանք թաքցրել է հանդերձարանի հայելու հետնամասում, ապա հագուստները դնելով պայուսակի մեջ՝ փորձել է գողանալ զգալի չափերի՝ ընդհանուր հաշվով 18.000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 3 հատ «Pull and Bear» հագուստ, սակայն խանութից դուրս գալիս բռնվել է խանութ-սրահի աշխատակիցների կողմից և իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր