ՌԴ Կիրովի շրջանում հրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել
ՌԴ Կիրովի շրջանում` Շլիսելբուրգ քաղաքի ավտոսերվիսում, փոխհրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել, ևս երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է 47news.ru-ն:
Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում:
Ավտոսերվիսի սեփականատիրոջ և Արթուր անունով հայազգի գարծարարի միջև, ով սերվիսի բիզնեսի մեջ ներդրել է 60 հազար ռուբլի, վիճաբանություն է ծագել, ինչն էլ հրաձգությամբ է ավարտվել, որում ինքը` Արթուրը, չի մասնակցել:
Հրաձգության հետևանքով սպանվել է երկու մարդ, երկուսն էլ Հայաստանից։ «Սպանվածներից մեկը՝ 60-ամյա Հրայր Վարդանյանն է, ով ՌԴ-ում կեցության իրավունք ուներ, մյուսը՝ 45-ամյա Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն էր։»,- հայտնում են իրավապահ մարմինները։
Հայտնի է նաև, որ վերակենդանացման բաժանմունքում է մնում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ փոխհրաձգությանը մասնակցել է մոտ մեկ տասնյակ մարդ։