211652_close_icon
views-count31452 դիտում article-date 13:01 29-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում Porsche Panamera-ի մասնակցությամբ ավտովթարից

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հուլիսի 27-ին Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում Porsche Panamera մակնիշի UCG 020 համարանիշի և ВАЗ 21703 մակնիշի 77 QD 101 համարանիշի ավտոմեքենաների բախումից: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/27/21921/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 27-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել էին Երևանի Այգեստան 10 փողոցի բնակիչ, 22-ամյա Միշա Քալանթարյանի վարած Porsche Panamera մակնիշի UCG 020 համարանիշի և Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ, 25-ամյա Հովսեփ Հովհաննիսյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 77 QD 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ВАЗ-ի ուղևոր ՌԴ քաղաքացի, 30-ամյա Նադեժդա Մուրակինան տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր