211652_close_icon
views-count64977 դիտում article-date 18:45 08-07-2023

Գոլդ համարանիշներով «ախպերական» ավտովթար Փարաքարի «Գայի պոստ»-ի մոտ. 28-ամյա վարորդը Porsche Panamera-ով բախվել է հարազատ եղբոր Porsche Cayenne-ին. օպերատիվ են գործել պարեկները. ԱՊՊԱ-ն էլ ասել է, թե եղբայրներ եք, փոխհատուցում չենք անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, «ախպերական» ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Փարաքարի նախկին «Գայի պոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Միրզոյանի վարած Porsche Cayenne 88 RB 888 համարանիշի և 28-ամյա Աշոտ Միրզոյանի վարած Porsche Panamera 88 RK 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով սակայն վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կարող ստանալ, քանի որ հարազատ եղբայրներ են, իսկ վթարը, ո՛չ միտումնավոր է եղել , ո՛չ «սարքած»: Այդ դեպքում ԱՊՊԱ-ն ինչո՞ւ է հրաժարվում փոխհատուցել, երևի «գցել-բռնել» են, որ եթե փոխհատուցեն, իրենք մի կլորիկ գումարի կորուստ կունենան: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են և Porsche Panamera-ն բախվել է Porsche Cayenne-ին: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր