211652_close_icon
views-count18041 դիտում article-date 11:27 29-07-2014

Ոստիկանությունը պարզել է Երևանում պատկան մարմինների անգործության հետևանքով տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ հուլիսի 28-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/28/21987/]վրաերթ-վթարի[/url] փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ Երևանի բնակիչ, 21-ամյա Մարզպետ Քոչարյանը իր վարած Range Rover մակնիշի 34 PR 034 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 58-ամյա Համլետ Իգիթյանին, վրաերթի հետևանքով Հ. Իգիթյանը տեղում մահացել է: Պարզվել է նաև, որ երբ Range Rover-ը հարվածել է Հ. Իգիթյանին, վերջինս շպրտվել է և ընկել 45-ամյա Արմոնդ Հաղվերդյանի վարած Kia մակնիշի 272 US 21 համարանիշի ավտոմեքենայի վրա, իսկ այդ ընթացքում նշված հատվածում բախվել են 25-ամյա Արման Թորգոմյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 33 PU 071 համարանիշի և 51-ամյա Գառնիկ Հախվերդյանի վարած ВАЗ 21110 մակնիշի 34 SV 577 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում վրաերթեր հաճախակի են լինում, քանի որ ճանապարհին բացակայում են գծանշումները, և ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները այդտեղ կառուցեն վերգետնյա կամուրջ, ինչը հնարավորություն կտա հետիոտնին ապահով և անվտանգ հատել փողոցը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Range Rover-ի վարորդ Մ. Քոչարյանը աշխատում է Երևանի Նաիրի Զարյան փողոցում գործող Toto բուքմեյքերական ընկերությունում, Kia-ի վարորդը՝ «Ոսկե կացին» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի հետևանքով մահացած Հ. Իգիթյանն աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես ռենտգեն տեխնիկ: Դեպքի վայր էին ժամանել ՃՏՀ քննության բաժնի քննիչներ Գոռ Թադևոսյանը, Արթուր Գասոյանը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր