Հեռանում է նաև «Վիտամինի» Վաչե՞ն․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վիտամին ակումբի» հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը եւ մեկնել արտերկիր՝ բիզնես անելու մտադրությամբ:
«Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում: Դիմեցինք «Վիտամին ակումբի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին: «Վիտամին ակումբից» ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի «Վիտամինը» հիմա ժամանակավոր դադարի մեջ է: «Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն անպայման կլինի»,-«Ժողովուրդին» վստահեցրեց տնօրենը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


