D վիտամինի պակասը օրգանիզմում մեծացնում է ալերգիաների զարգացման հավանականությունը
Գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մարդու օրգանիզմում մանկական կամ դեռասահ տարիքում D վիտամինի պակասը մեծացնում է ալերգիայի զարգացման վտանգը:
Եշիվի համալսարանի գիտնականները 2 տարվա ընթացքում հետազոտել են 3 հազար երեխաների: Արդյունքները ցույց են տալիս, որ D վիտամինի պակասը ալերգիայի զարգացման վտանգը մեծացնում է մի քանի անգամ: Նրանք չափել են երեխաների արյան մեջ վիտամին D-ի և IgE իմունոգլոբուլինի E սպիտակուցի մակարդակը, որը ցուց է տալիս, թե երբ է իմունային համակարգը արձագանքում ալերգեններին: