«Նաիրիտ»֊ի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները փակում էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը իշխանությունները պարբերաբար փակել էին «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով: Թե ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ գաղտնի է պահվում: Սակայն ենթադրվում է, որ դրանք մեծ գումարներ են:
Ի դեպ, մինչև հիմա դեռևս չի ավարտվել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Չնայած ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ Որոտանի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հունվարի 29-ին, սակայն մինչև հիմա բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։