Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
««168 ժամի» տեղեկություններով՝ Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարմանը: Պատահական չէ, որ պայմանագրի ստորագրման հենց հաջորդ օրն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը:
Նախքան այդ՝ որպես պարտքի մարման ժամկետ՝ նշվում էր՝ մինչև տարեվերջ: Հիշեցնենք, որ «Նաիրիտն» արդեն մի բավական մեծ գումար է պարտք «Որոտանին», նախկինում վճարված աշխատավարձերի համար էներգետիկայի նախարարությունը հենց «Որոտանից» էր փոխառություններ հատկացնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։