«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, թե ինչու է կատալոնական ակումբ տեղափոխվելիս ընտրել 4-րդ համար մարզաշապիկը:
««Բարսելոնա» տեղափոխվելիս Գվարդիոլան արդեն այնտեղ չէր, սակայն ես խնդրեցի 4-րդ համարը, քանի որ նա այդ համարի տակ է խաղացել: Դա իսկապես առանձնահատուկ պահ էր ինձ համար:
Ինչ վերաբերում է Ինյեստայի խաղին, ապա ինձ միշտ թվում է, թե նա խաղադաշտում պարում է: Այնպիսի զգացողություն է, որ դասական երաժշտություն է: Նրա յուրաքանչյուր քայլը` դա գնդակի հետ պար է», ասել է Ռակիտիչը: