Դի Մարիան ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից
Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է հեռանալ «Արքայական ակումբից», հայտնում է AS-ը: Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր հերթին ցանկանում է, որպեսի կիսապաշտպանը իր ելույթները շարունակի իսպանական գրանդի կազմում:
Արգենտինացի խաղացողին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն է, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն պատրաստ է 80 մլն եվրո է առաջարկել Դի Մարիայի տրանսֆերի համար: