Վարանը մտադիր չէ հեռանալ «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆաել Վարանը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Խետաֆե»-ի հետ կայացած խաղից հետո տրված հարցազրույցի ժամանակ հասկացրել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: Նախկինում նշվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Ես պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ, որը գործում է մինչև 2020 թվականը: Ես երջանիկ եմ այստեղ: Ցանկանում եմ առավելագույն օգուտ բերել թիմին»,- Վարանի խոսքերը մեջբերում է AS-ը: