14694 դիտում
11:38 28-07-2014
Հայաստանն ունեցավ իր պատը. այն կոչվում է «ԱԽՔապատ». իսկ պատգամավորը պնդում է, որ ՕԵԿ-ը չունի գիշերային ակումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր վաղ առավոտից «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Լևոն Դոխոյանի գլխավորությամբ Ագրարային համալսարանի տարածք է բերվել ծանր տեխնիկա:
Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովհաննես Մարգարյանի պնդմամբ իրենք ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարում և իրենք պատն օրինական ճանապարհով են կառուցել, սակայն համալսարանի բակում հավաքված պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները նշում էին, որ պատգամավորը ստում է. նրանց գործողություններն անօրինական են, քանի որ դատարանն արգելել է շինարարական գործողությունները և միայն թույլ է տվել, որպեսզի վերականգնեն տանիքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հ. Մարգարյանը ասում էր, որ տարածքը ծառայելու է «Օրինաց երկիր» կուսակցության համար որպես դահլիճ, իսկ տեղեկությունները, որ այնտեղ լինելու է ՕԵԿ-ի գիշերային ակումբ, չեն համապատասխանում իրականությանը: Այս պահին շինարարությունը նշված հատվածում կոմունիստական ոճով առաջ է գնում՝ առանց ընդհատման:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
17:09 08-08-2014
ՕԵԿ-ական ԱԺ պատգամավորը պնդում է, որ չեն ապամոնտաժելու Ագրարային համալսարանի տարածքում կառուցած շինությունը
2573 դիտում
20:40 16-04-2014
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ նախարաները՝ ՕԵԿ-ից
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին