211652_close_icon
views-count1162 դիտում article-date 23:12 27-07-2014

Լուկակուն կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է Sunday Express-ը: Մադրիդցիները մտադիր են 20 մլն ֆունտ առաջարկել: Ալվարո Մորատայի հեռանալուց հետո «Արքայական ակումբը» հարձակման գծում ևս մեկ խաղացողի կարիք է զգում: Ի դեմս Քարիմ Բենզեմայի` ներկայումս Անչելոտիի տրամադրության մեկ կենտրոնական հարձակվող կա:

Նմանատիպ նյութեր