«Բորուսիա» - «Այնտրախտ»`4:0. Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ: Դորտմունդիցների կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 10-րդ րոպեին Մխիթարյանը ստեղծեց իր թիմի առաջին գոլը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գնդակը խլեց հյուրերի պաշտպան Սեբաստիան Յունգից և «ոսկերչական» փոխանցում կատարեց Օբայեմանգին, ով դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 10 րոպե անց աֆրիկացի ռմբարկուն դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոբերտ Լևանդովսկին 11 մետրանոց նշակետից դիպուկ հարվածով եռապատկեց իր թիմի հաջողությունը: 65-րդ րոպեին Մխիթարյանի փոխարինեց թիմի նորեկ Միլոշ Յոյիչը և խաղադաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան անց 4-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը:
«Բորուսիա» - «Այնտրախտ»`4:0
Գոլեր` Օբամեյանգ 10', 20', Լևանդովսկի 47' (11մ), Յոյիչ 68’