«Շլյոնսկ» - «Բորուսիա»`0:3. Հենրիխ Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն միջմրցաշրջանային փուլում իր 7-րդ ստուգողական հանդիպումը անցկացրեց լեհական «Շլյոնսկ» ակումբի հետ: Վրոցլավում տեղի ունեցած խաղի գլխավոր հերոսը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով գերազանց մարզավիճակ է հավաքել: Հայ խաղացողը 10-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց օգնեց աչքի ընկնել թիմի նորեկ հարձակվող Չիրո Իմմոբիլեին: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 60 րոպե, որից հետո փոխարինվեց:
[b]19:00 «Շլյոնսկ» - «Բորուսիա»`0:3[/b]
«Վրոցլավ ստադիոն». Վրոցլավ
Գոլեր` Մխիթարյան 10’, Իմմոբիլե 20’, Ռամոս 82’
Առաջին խաղակես`
Լանգերակ-Պիշչեկ, Սուբոտիչ, Սոկրատիս, Շմելցեր-Կել, Կիրխ, Մխիթարյան, Հոֆման-Իմմոբիլե, Օբամեյանգ
Երկրորդ խաղակես`
Լանգերակ – Պիշչեկ (Կնիստոկ 77’), Սուբոտիչ (Սար 70’), Գինտեր, Շմելցեր (Գյուլլի 77’) – Յոյիչ, Կիրխ (Ամինի 81’), Հոֆման (Բլաշիկովսկի 88’), Մխիթարյան (Մարուոկա 60’) – Ջի, Ռամոս