211652_close_icon
views-count4836 դիտում article-date 15:21 27-07-2014

Ջրային հրավառություն`Կարապի լճի տարածքում

Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճի տարածքում էր, որտեղ, կանխատեսելով սպասվելիք իրադարձությունները, առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր էին բաժանվել: Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար: Ջրառատ այս տարածքում ներկաների տոնական տրամադրությունն ու ուրախ ժամանցը մինչև երեկո կապահովեն ինչպես Երևանին նվիրված, այնպես էլ այլ երգերն ու տոնական ուրախ երաժշտությունը: Իսկ ՀՀ ԱԻՆ հրշեջ մեքենաներից արձակվող ջրաշիթերն այսօր, բարեբախտաբար, միայն ադրենալինի հավելյալ չափաբաժին ապահովելուն էին միտված: Տոնախմբությունը ուղեկցվել է մի շարք հաճելի անակնկալներով: Բոլոր ներկաներն ու, հատկապես, մայրաքաղաքի հյուրերը, որոնցից շատերն առաջին անգամ էին այդպիսի տոնախմբության ականատեսն ու ակամա մասնակիցը դարձել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` կայացած հերթական տոնախբության համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր