211652_close_icon
views-count15232 դիտում article-date 23:54 26-07-2014

Արցախում զինծառայողների երդմնակալությանը մասնակցած քաղաքացիները Սյունիքի մարզում Ford Transit-ով 40 մետր գլորվել են ձորը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 33 VO 667 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Սիսիանի վարչական տարածքում ճանապարհի շրջադարձային հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչներն ու փորձագետը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմքենան հաշվառված է Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ, 54-ամյա Սերյոժա Մուրադյանի անվամբ, իսկ վարորդը ուղևորների հետ վերադառնալիս է եղել ԼՂՀ-ից, որտեղ նրանք մասնակցել են զինծառայողների երդմնակալությանը:

Նմանատիպ նյութեր