211652_close_icon
views-count4442 դիտում article-date 17:02 26-07-2014

Կրծքավանդակի մազերը կփրկեն ճաղատներին

Բժիշկները մարդկանց ճաղատությունը վերացնելու նոր մեթոդ են մշակել: Այժմ նրանք մազերի փոխպատվաստման համար օգտագործում են մարմնի տարբեր հատվածների, սակայն հիմնականում՝ կրծքավանդակի մազերը, գրում է The Daily Maily: Լոնդոնցի հայտնի բժիշկ Թոմի Քոուրեմադա-Զայոգան, ով մասնագիտացած է մազերի փոխպատվաստման մեջ, պատմում է. «Որոշ մարդիկ քիչ մազ ունեն, որը բավական չէ փոխպատվաստումկատարելու համար: Իսկ կրծքավանդակի մազերի օգտագործումը մեզ թույլ կտան լավացնել ընդհանուր արդյունքը»: Բժիշկն ընդգծում է, որ գլխի և կրծքավանդակի վրա աճող մազերի կառուցվածքը տարբերվում է իրարից: Կրծքավանդակի մազերն ավելի կոշտ են, հաստ: Դրանք հնարավոր չէ օգտագործել՝ որպես փոխպատվաստման միակ աղբյուր: Վերջնական տարբերակը շատ անբնական կերևա, այդ իսկ պատճառով բժիշկները փորձում են կրծքավանդակի մազերի օգտագործումը նվազագույնի հասցնել: Փոխպատվաստման գործընթացը կարող է տևել մինչև մի քանի ժամ: Յուրաքանչյուր մազի փոխպատվաստվումն արժի 2 եվրո: Ընդհանուր հաշվով՝ վիրահատությունն արժենում է մոտ 10,000 եվրո: Կրծքավանդակի մազերի դեպքում գինն աճում է մինչև 6 եվրո: Փոխպատվաստած մազերն ընկնում են և դրանց տեղում աճում են նոր առողջ մազեր: Վերականգնման գոծընթացը յուրովի է ամեն մեկի մոտ:

Նմանատիպ նյութեր