Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարձակում են իրականացրել Գազայի հատվածում Խան֊Յունիս քաղաքի տներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ընտանիքի 18 անդամներ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Զոհվածների թվում կանայք և երեխաներ կան։
Նշվում է, որ ռազմական գործոգությունների սկզբից մինչ օրս Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 891֊ի։