211652_close_icon
views-count1404 դիտում article-date 01:32 26-07-2014

Պաշտոնական. Դրոգբան վերադառնում է «Չելսի»

Երկամյա դադարից հետո Դիդյե Դրոգբան կրկին կկրի «Չելսի»-ի մարզաշապիկը: Իվուարցի հարձակվողը մեկամյա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը: 2014/2015 մրցաշրջանի ավարտից հետո 36-ամյա հարձակվողը կարող է մտնել Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբ: Հիշեցնենք, որ Դրոգբան 2 տարի առաջ «Չելսի»-ից հեռացավ ազատ խաղացողի կարգավիճակով և պայմանագիր կքնեց չինական «Շանհայ Շենուա» ակումբի հետ: Կարճ ժամանակ անց Դրոգբան տեղափոխվեց «Գալաթասարայ», որի հետ երկու անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ 36-ամյա խաղացողը «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2004-2012 թթ ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում իվուարցի ռմբարկուն անցկացրած 337 խաղում է խփել է 155 գոլ և ընդհանուր հաշվով հաղթել է 12 տիտղոս:

Նմանատիպ նյութեր