Դրոգբան կարող է իր կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթի»-ում
«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը: Փորձառու խաղացողին ցանկանում է վերադարձնել նաև «Չելսի»-ին, որի կազմում Դրոգբան հանդես է եկել 2004-2012 թթ ընկած ժամանակահատվածում:
Անգլիայի չեմպիոնները Դրոգբային դիտարկում են, որպես Ալվարո Նեգրեդոյի փոխարինողի, ով ներկայումս շարքից դուրս է մնացել վնասածքի պատճառով: