211652_close_icon

Դրոգբան վերադառնում է «Չելսի»

views-count1394 դիտում article-date 13:07 19-07-2014
Իվուարցի հարձակվող Դիդիյե Դրոգբան, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, ամենայն հավանականությամբ կվերադառնա «Չելսի», հայտնում է Sky Sports-ը: Ֆուտբոլիստը հանուն «Չելսի»-ի հրաժարվել է «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակից: Սպասվում է, որ լոնդոնյան ակումբում Դրոգբան կստանձնի խաղացող մարզչի պարտականությունները: Հիշեցնենք, որ 36-ամյա խաղացողը «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2004-2012 թթ ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում իվուարցի ռմբարկուն անցկացրած 337 խաղում է խփել է 155 գոլ և ընդհանուր հաշվով հաղթել է 12 տիտղոս:

Նմանատիպ նյութեր