Պաշտոնական. Կլաուդիո Ռանիերին գլխավորեց Հունաստանի հավաքականը
62-ամյա իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին նշանակվել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում Ռանիերին փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին, ով թիմը լքեց 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո:
Նշենք, որ այս ամռանը Ռանիերին հեռացվել էր «Մոնակո»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: