2794 դիտում
13:40 25-07-2014
Նախկին գերի 23-ամյա Արսեն Խոջոյանի ընտանիքին հասանելիք նպաստը վերականգնել են
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի ընտանիքին հասանելիք նպաստը վերականգնել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան:
Նա նշեց, որ այն որոշ չափով կթեթեւացնի իրենց հոգսը, քանի որ ապրում են ծանր պայմաններում եւ բացի Արսենից, մյուս երեխաներն էլ առողջական խնդիրներ ունեն եւ անընդհատ հիվանդանոցներում են: Իսկ Արսենն արդեն աշխատում է եւ անասուն է պահում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասել էր Հեղինե Խոջոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
6944 դիտում
19:10 08-03-2014
Գերի ընկած Արսեն Խոջոյանի հայրը իրեն է մեղադրում կատարվածի մեջ, ողբում ու «տալիս գլխին»
3049 դիտում
17:28 07-11-2018
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը
Այս բաժնից
1078 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1174 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1375 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ