211652_close_icon
views-count6950 դիտում article-date 19:10 08-03-2014

Գերի ընկած Արսեն Խոջոյանի հայրը իրեն է մեղադրում կատարվածի մեջ, ողբում ու «տալիս գլխին»

Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած Արսեն Խոջոյանի հայրը իրեն է մեղադրում կատարվածի մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Նրա խոսքով, Արսենի հայրը վարձու հովիվ է, եւ քանի որ նրանց տանը փայտ չի եղել, հայրը որդուն է խնդրել, որ անասուններն արածեցնելու տանի, իսկ ինքը գնացել է փայտ հավաքելու: «Գիշերը գնացինք տուն, մայրը ողբում, լացում է, իսկ հայրը իրեն մեղադրելով՝ գլխին տալիս: Չգիտեն՝ ինչ անեն»,-ասաց Հեղինե Խոջոյանը, ինչպես նաեւ ավելացրեց, որ թեեւ ասել էր, որ Արսենը պայմանագրային զինծառայող է, բայց պայմանագրային զինծառայողը ոչ թե Արսենն է, այլ նրա մյուս եղբայրը: Ընտանիքիում 7 երեխա են` 1 աղջիկ և 6 տղա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հեղինե Խոջոյանը: Նա պատմել էր, որ Արսենը Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում, 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

Նմանատիպ նյութեր