211652_close_icon
views-count3049 դիտում article-date 17:28 07-11-2018

Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը

Քաղաքացին խնդրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր երեխայի խնամքի համար հասանելիք մեկ տարվա չվճարված նպաստի վճարման հարցում: Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ բարձրացված հարցի առնչությամբ, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարվի 2017թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը, որը չի տրվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի պատճառով: Պաշտպանի՝ հոկտեմբերի 2-ին կայացրած որոշման հիման վրա և միջամտության արդյունքում նոյեմբերի սկզբին քաղաքացուն վճարվել է 11 ամսվա չվճարված նպաստը, որը կազմել է 165,000 ՀՀ դրամ, իսկ պետական լիազոր մարմնին առաջարկվել է բարելավել խնդրին վերաբերող իրավակարգավորումն ու իրավակիրառական պրակտիկան:

Նմանատիպ նյութեր