«Ռոմա»-ի պաշտպան Էշլի Քոուլը կարծում է, որ հռոմեական ակումբը ի զորու է նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:
«Իմ կարիերայի ընթացքում բազամթիվ տիտղոսներ եմ հաղթել և չեմ ցանկանում կանգ առնել: Այո, ես 33 տարեկան եմ, սակայն հաղթանակին հասնելու ձգտում ինձ մոտ չի մարել: Ինձ համար գլխավոր նպատակը հաղթելն է: «Ռոմա»-ն հիանալի թիմ է և ի զորու է նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը»,-ասել է Էշլի Քոուլը: