«Մանչեսթեր Յունայթեդ»-ին անհրաժեշտ է Խուան Կուադրադոն
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Կոլումբիայի հավաքականի և «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով: Անգլիական ակումբը կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ:
Նախկինում կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված էր «Բավարիա»-ն, սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունը որոշել է դադարեցնել բանակցությունները:
Կուադրադոն ավարտված աշխարհի առաջնությունում մասնակցել է 5 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: