Նիգերում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 116 մարդ
Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում 116 ուղևորներով ինքնաթիռ է ընկել, որում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ալժիրյան «Ան֊Նահար» պարբերականին։
Հաղորդվում է նաև, որ կործանված ինքնաթիռն իրականացնում էր իսպանական Swiftair֊ի և ալժիրյան Air Algerie ընկրությունների համատեղ չվերթ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուրկին֊Ֆասո չվերթն իրականցնող ինքնաթիռում 110 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։ Այն ռադարներից անհետացել է թռիչքից 50 րոպե անց։
Նախնական տվյալներով, ավիավթարի պատճառը կայծակն ու փոթորիկն էր։