Քենիայում բեռնատար ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 4 մարդ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բեռնատար ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով գրանցվել է 4 զոհ։ Այս մասին հայտնում է Capital News պարբերականը։
Նշվում է, որ բեռնատար օդանավը կործանվել է թռիչքի ժամանակ և ընկել օդանավակայանի շենքի վրա։ Միջադեպը գրանցվել է մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։