Թայվանում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 47 մարդ
Թայվանում մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 47 մարդ։ Այս մաիսն հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Յե Կուանշին, փոխանցում է Taiwan News֊ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, TransAsia Airways ընկերությանը պատկանող ATR-72 ինքնաթիռն իրականցնում էր Գաոսյուն֊Մագուն չվերթը, որում գտնվում էին 54 ուղևորներ ու օդանավի անձնակազմի 4 անդամներ։
Ըստ տեղի իշխանությունների՝ սկզբից ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Մագուն քաղաքի օդանավակայանում։
Ավելի ուշ այն վայրէջք է կատարել Հուսի քաղաքի տարածքում՝ վնասելով 2 բնակելի տուն։
Նախնական վարկածի համաձայն, ինքնաթիռի օդաչուն փորձել է շրջանցել «Ռամասուն« թայֆունի գոտին։