211652_close_icon
views-count1688 դիտում article-date 18:20 24-07-2014

Այսօրվա ելույթը ֆանտաստիկ էր. Լուի վան Գալ

«Լոս-Անջելես Գելեքսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (0:7) ստուգողական խաղից հետո մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տպավորված է մնացել իր սաների ելույթով: «Արդյունքը միշտ էլ կարևոր է: Երբ թիմը նման հաջողության է հասնում, ապա խաղացողները իրենց ուժերի վրա ավելի վստահ են զգում: Մենք նոր խաղային համակարգով հանդես եկանք, որը մարզումների ժամանակ փորձարկել էինք երկու անգամ: Շատ հաճելի է, որ տղաները արագորեն կարողացան ընտելանալ նոր համակարգին: Այսօրվա ելույթը ֆանտաստիկ էր: Նրանք կարողացան իրենց գեղեցիկ խաղով և խփված գնդակներով ուրախացնել հանդիսատեսներին»,-ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր