211652_close_icon
views-count2977 դիտում article-date 16:10 24-07-2014

Երկու եղբայր կնոջ են խեղդել

22-ամյա Ալբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վրացական 37-րդ շենքի մոտ խուլիգանական մղումներով, իր եղբայր, 23-ամյա Վարդան Գրիգորյանի հետ միասին, շենքի բնակիչների և պատահական անցորդների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել, հայհոյել և վիճաբանության մեջ մտել Մելինե Կարախանյանի հետ՝ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել, որը դրսևորվել է Մ. Կարախանյանին հարվածելով և խեղդելով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր