Ռուսաստանում 15-ամյա տղան գետում խեղդել է ընկերուհուն
ԴՌ Սմոլենսկի շրջանում Վյազմա գետից դուրս է բերվել 12-ամյա աղջկա դի, որի վրա բռնության հետքեր կան: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ երեխային խեղդել են: Ավելի վաղ նրա մայրը դիմել էր ոստիկանություն՝ հաղորդելով, որ նա կորել է:
Սպանության կասկածյալը ձերբակալված է: Պարզվել է՝ նա 15 տարեկան տղա է, որի հանդեպ, ըստ օրենքի, քրեական պատասխանատվություն դեռեւս չի կարող սահմանվել: Դեպքի հանգամանքները քննվում են: