9988 դիտում
12:52 14-05-2016
Ինչու է կնոջ եղբոր ծննդյան տարեդարձին կազմակերպված կերուխումի ընթացքում Գրիշան դանակահարել կնոջ երկու եղբայրներին
Գրիշա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ եղբայր Մելքոն Մելքոնյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված կերուխումի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր Պարույր Մելքոնյանի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Պարույր Մելքոնյանի և վերջինիս ավագ եղբայր Ֆրունզ Մելքոնյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Ֆրունզ Մելքոնյանի որովայնին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, ստամոքսի վնասումների, ներքին արյունահոսության ձևով, այնուհետև մույն դանակով հարվածել է Պարույր Մելքոնյանի կրծքավանդակին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերքի, ձախակողմյան հեմոթորաքսի ձևով:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
18:14 12-06-2014
51-ամյա տղամարդը դանակահարել է եղբոր պատվին կազմակերպված խնջույքի հյուրերից մեկին
Այս բաժնից
943 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
889 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1309 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի