211652_close_icon
views-count2257 դիտում article-date 13:52 13-05-2014

37-ամյա տղամարդը Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում ծեծել և փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն

Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ոստիկաության լրատվական ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր, 37-ամյա Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսևորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն, և մոտ 40 րոպե տևողությամբ տվել է հայհոյանքներ` դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ: Արտյոմ Մ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի 14-րդ կանգառի շարժական կամրջակի միջից բերման է ենթարկվել գծային բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Նմանատիպ նյութեր