211652_close_icon
views-count13594 դիտում article-date 14:25 23-07-2014

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա կին վարորդին, ով հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո դիմել էր փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Գասպարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նույն օրը փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Թամոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Շենգավիթ 1-ին փողոցի բնակիչ, 21-ամյա Աիդա Ավետիսյանը՝ իր վարած Nissan March մակնիշի 88 TT 882 համարանիշի ավտոմեքենայով: Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ավետիսյանը գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր