Թուրքիան կոչ է անում բոյկոտել իսրայելական ընկերությունների ապրանքները
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին կոչ է արել բոյկոտել Գազայի հատվածում ռազմական գործողություններին աջակցող իսրայելական ընկերությունների արտադրանքը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես նման կոչով են հանդես եկել,իսկ Թուրքիան դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսրայել:
36 ժամով թռիչքները դեպի Իսրայել դադարեցրել էին նաև ամերիկյան «Delta», «US Airways», «United Airlines», ֆրանսիական «Air France», ավստրիական «AustrianAirlines», շվեյցարական «Swiss Air», գերմանական «Lufthansa» ընկերությունները: