211652_close_icon
views-count2204 դիտում article-date 09:45 23-07-2014

Գողություն է կատարվել ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրերս գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից: Ընդ որում, հանցագործները տարել են միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերին՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ և այլն, գողերը ձեռք չեն տվել: Սա, մեղմ ասած, խիստ տարօրինակ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանի չհրկիզվող պահարանի մեջ եղել են նաև բավականին արժեքավոր փաստաթղթեր: Նշենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է Աժ պատգամավոր, նաև՝ՀՀ առևտրի նախարար, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ քաղբանտարկյալ: Կատարվածի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր