211652_close_icon
views-count25131 դիտում article-date 11:08 08-04-2017

Մայրության և գեղեցկության տոնի օրը փեսան դիմել է ոստիկանություն, որ զոքանչի բնակարանից խոշոր չափի գողություն է կատարվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 7-ին, առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 55-ամյա Սամվել Պողոսյանից, ով հայտնել է, որ իր զոքանչի բնակարանից, որը գտնվում է Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում, անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել նույն տան բնակչուհի՝ 71-ամյա Թամարա Մինասյանի բնակարան և այնտեղից հափշտակել 600.000 դրամ, 800 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պողոսյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես գլխավոր ինժեներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր