211652_close_icon
views-count3113 դիտում article-date 08:43 25-07-2014

Նոր մանրամասներ՝ Լևիկ Խաչատրյանի բնակարանից կատարված գողության մասին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը հուլիսի 23-ին գրել էր, որ ՀԱԿ վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանը թալանել են։ Հանցագործները տարել էին միայն չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերը գողերի ուշադրությունը չէին գրավել։ Ըստ ամենայնի՝ նրանք խմբով են եղել, քանի որ չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել։ Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել։ Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ գողացված պահարանում կարևոր փաստաթղթերից բացի եղել են նաև ոսկյա զարդեր։ Հիշեցնենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ՝ ՀՀ առեւտրի նախարար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր