211652_close_icon
views-count49647 դիտում article-date 21:56 22-07-2014

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախում ականի վրա պայթած Toyota Land Cruiser-ից

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ և տեսանյութ, այսօր՝ հուլիսի 22-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, ինչի հետևանքով1 հոգի տեղում մահացել էր, իսկ 3 հոգի տեղափոխվել էին Արցախի հիվանդանոց, որտեղից տեղափոխվել էին Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/21441/]ավելի վաղ հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախում: Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի վարչական տարածքում, Toyota Land Cruiser Prado մակնիշի 71 OM 100 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3 հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում էին Երևան, իսկ մահացածը նրա վարորդն էր՝ Արամը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատել էր տեղեկությունը և հայտնել էր, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն էր ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամը 11:40-ի սահմաններում վիրավորներին Երևան տեղափոխող ուղղաթիռը վայրէջք էր կատարել «Էրեբունի» օդանավակայան, որտեղից նրանց տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Եվ մինչ Արցախից վիրավորներին կտեղափոխեին Երևան, «Էրեբունի» հիվանդանոցին պատկանող հատուկ սարքավորումներով կահավորված Շտապօգնության մեքենաները մի քանի բժիշկների գլխավորությամբ սպասում էին օդանավակայանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ասրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր