Անապատացման դեմ պայքարի 2019-2020թթ. գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է
Կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թթ. գործողությունների ազգային ծրագիրը:
Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնվի ապահովելու ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին, երաշտի և/կամ անապատացման, ենթարկված երկրներում մասնավորապես Աֆրիկայում» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ամրագրումը ՀՀ օրենսդրությունում: