211652_close_icon
views-count2436 դիտում article-date 19:59 19-07-2014

Երևանում կկառուցվի «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը

Երևանում վերջապես իր ուրույն տեղը կգտնի «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բոլոր ժամանակների մեր լավագույն ֆուտբոլային թիմ «Արարատ-73»-ի հաղթանակների 40 ամյակի առիթով Գագիկ Ծառուկյանն ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները բարձրաձայնել էին հաղթանակները հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ մի քանի տարի հետո սերունդները չեն էլ հիշի երբեմնի չեմպիոն «Արարատի» մասին: ՀԱՕԿ նախագահն անմիջապես արձագանքեց. «Արարատ-73»-ի հուշարձանի նախագծի մրցույթ հայտարարվեց, որի հաղթողին Գագիկ Ծառուկյանի պահանջով պետք է ընտրեին լեգենդար ֆուտբոլիստները: Այսօր արդեն ՀԱՕԿ նախագահն ընդունեց մրցույթի հաղթանակած աշխատանքի հեղինակին և «Արարատ-73»-ի չեմպիոններին: Ներկայացված 40 հայտերից ֆուտբոլիստներն ընտրել են լավագույնը: Գագիկ Ծառուկյանը, խոստմանը հավատարիմ, դրամական խոշոր պարգևի արժանացրեց մրցույթում հաղթող դարձած նախագծի հեղինակ Վլադիմիր Անտաշյանին: ՀԱՕԿ ղեկավարը նշեց, որ սպորտն ու մարզաշխարհի երախտավորները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Ինչպես նախկինում, այսուհետ նույնպես սպորտի վաստակաշատ երախտավորները գնահատանքի պակաս չեն զգալու: «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մանրամասները դիտե'ք ամփոփ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր