Ֆրանսիացի 35-ամյա հարձակվող Նիկոլյա Անելկան իր կարիերան կարող է շարունակել Բելգիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ստանդարտ»-ը, հայտնում է Sud Presse –ն: Անելկան ներկայումս գտնվում է ազատ խաղացողի կարգավիճակում:
Աղբյուրի տվյալներով` մոտակա ժամանակում կողմերը կհանդիպեն և կքննարկեն գործարքի մանրամասները: Նախկինում Անելկային հավակնում էր «Ատլետիկո Մինեյրո»-ն, սակայն կողմերի միջև առաջացած տարաձայնության հետևանքով տեղափոխությունը չկայացավ: