Ֆրանսիացի հանրահայտ հարձակվող Նիկոլա Անելկան իր կարիերան կշարունակի Հնդկաստանի առաջնությունում: 34-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել «Մումբայ Սիթի» ակումբի հետ: Պայմանագրի մանսրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Անելկան իր Twitter-ի էջի միջոցով հայտնել է, որ շատ ուրախ է և անհամբերությամբ սպասում է իր նոր թիմի կազմում ելույթներին: