Էմանուել Պետի. Ինձ անհանգստացնում է Մոուրինյոյի հոգեկան առողջությունը
«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Երբեմն ես սկսում եմ անհանգստանալ Մոուրինյոյի հոգեկան առողջության համար», հայտարարել է Պետին:
Նշենք, որ ՄՅՈւ-ն արդեն 4 տուր չի կարողանում հաղթել Պրեմիեր Լիգայում: «Բերնլիի» հետ վերջին [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/29/99791/]խաղում[/url] (0:0) մրցավար Մարկ Կլատենբուրգը հեռացրել էր Մոուրինյոյին և այժմ պորտուգալացին կարող է որակազրկվել: