2333 դիտում
09:41 19-07-2014
Իրանի դեսպանի շատ կարևոր ուղերձները․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հուլիսի 18-ին արել է բավական հետաքրքրական հայտարարություններ անվանգության թեմատիկայով։ Մասնավորապես, նա նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե Ադրբեջանին տրվող ռուսական զենքը կրակի, ապա դրանից առաջին հերթին տուժելու է հենց Ռուսաստանը։ Թեհրանն անշուշտ հասկանում է Մոսկվայի ռազմավարական խնդիրներն ու թիրախները տարածաշրջանում, որոնք անկասկած հասնում են ընդհուպ Իրան։ Մոսկվայի համար կարեւոր է ոչ միայն Արցախում ռազմական ներկայության հաստատումը, այլեւ դրա միջոցով Իրանի հանդեպ ազդեցիկ դիրքի ամրագրումը՝ արգելափակելով Իրանի խաղի հնարավորությունը Կովկասի ուղղությամբ, իսկ հետո բնականաբար ձգտելով Իրանի վրա հասնել ազդեցության այն աստիճանի որը հնարավորություն կտա Թեհրանը վերածել հաջորդ «ֆորպոստի»։
Իրանը Ռուսաստանին նախազգուշացնում է, որ թույլ չի տա սկսել այդ ծրագրի առաջին փուլը՝ Արցախում ռազմական ներկայության ապահովումը։
Միաժամանակ, շատ հետաքրքրական է Իրանի դեսպանի հայտարարությունը Նախիջեւանի վերաբերյալ։ Թեհրանը, ըստ ամենայնի, Հայաստանին մեսիջ է հղում, որ Նախիջեւանի ուղղությամբ հավելյալ սրացումներ տալ պետք չէ, ինչպես նաեւ պետք չէ տրվել պրովոկացիաներին, որ կարող են լինել թուրքական վտանգի մասին տեղեկությունների շահարկումով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
10:10 15-04-2021
Համանախագահների հայտարարության կարևոր ուղերձները․ «Հայաստանի Հանրապետություն»
1695 դիտում
09:01 01-10-2019
Փաշինյանի ամերիկյան այցի չերևացող ուղերձները. «Հայկական ժամանակ»
1651 դիտում
17:10 07-05-2014
Շարունակվում են Հովիկ Աբրահամյանին ուղղված շնորհավորական ուղերձները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Այս բաժնից
1270 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»