211652_close_icon
views-count1477 դիտում article-date 17:10 07-05-2014

Շարունակվում են Հովիկ Աբրահամյանին ուղղված շնորհավորական ուղերձները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը, Լատվիայի Հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը: ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել և արդյունավետ աշխատանք են մաղթել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաօն, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը, Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իրանի, Ռումինիայի, Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ մշակույթի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, գիտության և կրթության ոլորտի, օտարերկրյա գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր